Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր այստեղ գտնվելը հաստատում է մեր կամքը և վճառականությունը հասնելու ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև նրա դատապարտմանը.Ավետիք Չալաբյան
«Մեր այստեղ գտնվելը հաստատում է մեր կամքը և վճառականությունը հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև նրա դատապարտմանը և արդարության վերականգնմանը մեր ազգի համար»,-Ծիծեռնակաբերդում հայտարարեց «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ այսօր Հայոց ցեղապանության ճանաչումն ու դատապարտումն հավելյալ արդիականություն է ստացել, քանի որ 2 տարի առաջ ցեղասպանություն իրականացվեց Արցախում՝ ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։
Չալաբյանի խոսքով՝ Թուրքիայի հետ իրական հաշտություն հնարավոր չէ առանց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման, քանի որ հաշտությունը հարևան երկու ժողովուրդների միջև, հնարավոր է միայն երկուստեքության սկզբունքով, երբ հարևանը անկեղծ է հաշտություն հաստատելու հարցում։
«Եթե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, չի փորձում մեղմել դրա հետևանքները, նշանակում է այդ պետությունը անկեղծ չի, նշանակում է շարունակում է դիտարկել հայերին որպես ցեղասպանության օբյեկտ:
Նրանք փորձում են հիմա հարաբերությունների ինչ-որ քողաշղարշի տակ, պարզապես մեզ զինաթափել, մտավոր, բարոյական, նյութապես զինաթափել, որպեսզի ցեղասպանության հաջորդ փուլն իրականացնեն»,-ասաց Չալաբյանը՝ նշելով որ այն հնարավոր է միայն Թուրքիայի կողմից ընդունվի ցեղասպանությունը։
Նա նշեց, որ եթե իշխանությունը Հայաստանում փոխվի, որին շատ չի մնացել, ապա միակողմանի գործընթացը դադարեցվելու է:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ Չալաբյանն ասաց, թե ըստ նրա իրական Հայաստանը այն Հայաստանն է, որ ենթարկվում է Թուրքիային:
Նշելով, որ նա չի ուզում այդ մասին բացահայտ ասել՝ չալաբյանը ասաց, թե «Փաշինյանը միշտ դոզավորված է մատուցում ճշմարտությունը՝ սկսելով ստից, և վերեց Արցախի օրինակը, երբ ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ դրանից հինգ տարի հետո ասում է՝ Արցախը մեր վրա միշտ բեռ է եղել։
«Փաշինյանի վերջնախաղը հինգ տարի հետո հետևյալն է, որ հայերը պետք է իսլամ ընդունեն և թուրքերեն խոսեն, որպեսզի կարողանան այս տարածաշրջանում ապրել։Նա դրան է տանում։ Եթե մենք դա չկանգնեցնենք, մենք դրան ենք հասնելու...
Եթե ուզում ենք մնանք հայ, խոսենք մեր լեզվով, հավատանք մեր Աստծուն, շարունակենք ապրել մեր արժեքներով, մեր հողի վրա, մեր այս գիտակցությամբ, նշանակում է պետք է դառնանք անառիկ ամրոց։ Ուրիշ ձև չկա, չես կարող միակողմանի բացվես ագրեսորի համար»,- հայտարարեց Չալաբյանը: