Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար
Քաղաքական
23:13 24/04/2025
Աշխարհ

Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր են լինելու Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների համար։

«Մենք ցանկանում ենք վերջ տալ այս պատերազմին: Մենք ցանկանում ենք այն արագ ավարտել: Եվ ես կարծում եմ, որ մենք շատ առաջընթաց ենք գրանցել: Կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, որոնք շատ կարևոր են լինելու: Հանդիպումներ են ընթանում հենց հիմա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ հանդիպման արարողակարգային նկարահանումների ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նաև վստահություն է հայտնել, որ հնարավոր է արագ մշակել խաղաղ համաձայնագիր, որը կընդունվի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի կողմից։ «Ես հավատում եմ, որ նրանք (Ռուսաստանը և Ուկրաինան) կընդունեն այս առաջարկը, և կարծում եմ, որ մենք շուտով այն կավարտենք»,-ասել է ամերիկացի առաջնորդը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփ. Առաջիկա մի քանի օրերը շատ կարևոր կլինեն Ուկրաինայի բանակցությունների համար