Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դոնալդ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում «Ցեղասպանության բառի» փոխարեն լատինատառ հայերենով օգտագործել է «Meds Yeghern» եզրույթը։
«Այօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնը և այն անմեղ հոգիների հիշատակը, որոնք զոհվել են 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի հետևանքով»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Գրառման մեջ ասվում է, որ 1915 թվականից սկսած 1.5 մլն հայ վտարվել և մահվան են քշվել Օսմանյան կայսրության վերջին տարիներին։
«Այս հիշատակի օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի Մեծ Հայ Համայնքին՝ սգալով բազմաթիվ անմեղ զոհերի համար»,- գրել է Թրամփը:
Ուղերձում նաև անդրադարձ կա հայ-ամերիկյան հարաբերություններին և տարածաշրջանի խաղաղությանը։
«Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը, ձգտելով բարգավաճման և անվտանգության»,-ասվում է ուղերձում: