Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ իր հիմնական սահմանային անցակետը։ Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում, որ Հնդկաստանն արտաքսել է պակիստանցի ռազմական դիվանագետներին և կասեցրել է ջրօգտագործման պայմանագիրը Քաշմիրում 26 մարդու կյանք խլած հարձակման հետևանքով։
Պակիստանն իր հերթին հերքում իր մասնակցությունը հարձակմանը և հինգշաբթի օրը ազգային անվտանգության խորհրդակցություն կհրավիրի՝ քննարկելու Հնդկաստանի ձեռնարկած միջոցների պատասխանը:
Զբոսաշրջային Պահալգամ քաղաքի մոտ զինված անձինք դուրս են եկել անտառներից և զենքերից կրակ բացել այցելուների վրա։ Այսօր էլ դեռ շարունակվում են սպանվածների հուղարկավորությունները, նրանց թվում են եղել նաև մեղրամիսի մեջ գտնվող փեսան, արձակուրդում գտնվող գործարարը։
Հնդկաստանի վարչապետն ընդհատել է Սաուդյան Արաբիա այցն ու վերադարձել երկիր՝ հանդիպել անվտանգության մարմինների ղեկավարների հետ։ Նա հայտարարել է, որ հանցագործներին ներում-բեկում չի լինելու։
Կասկածյալներից յուրաքանչյուրի մասին տեղեկատվություն հաղորդողներին խոստացել են մինչև 24 հազար դոլար, խոստանում են, որ նրանց ինքնությունը գաղտնի կպահվի։