«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորի մարզային այցելությունները հոգում են պետական բյուջեի միջոցներից
Օրվա մամուլ
09:09 24/04/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորի մարզային այցելությունները հոգում են պետական բյուջեի միջոցներից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի նախագահի ստորագրած կարգադրությունից տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանն ապրիլի 29-30-ը կգործուղվի Շիրակի եւ Լոռու մարզեր, իսկ գործուղման ծախսերը կհոգան պետական բյուջեի միջոցներից։ Որ իշխանական երեսփոխանները բյուջեն դարձրել են իրենց համար աշխարհաճանաչողության միջոց եւ դրա հաշվին ամբողջ աշխարհով ման են գալիս, յոթ տարի է՝ դրա ականատեսն ենք, սակայն ինչքան են անամոթ դարձել, որ Հայաստանի տարածքում էլ են մի քաղաքից մյուսը մեկնում բյուջեի հաշվին: Այն դեպքում, որ պատգամավորներն իրենց «ձեռքի ծախսի» գումարները նախկին 50 հազար դրամից 250 հազար դարձրին հենց այդ պատճառաբանությամբ, որ այցելություններ են իրականացնում, հանդիպումներ են ունենում եւ այլն:

Բայց հիմա և՛ այդ 250 հազարն են ստանում, և՛ Գյումրի «գործուղում» ձեւակերպում` բյուջեից փող քերելու նպատակով։ Կարգադրությունից տեղեկացանք նաեւ, որ այցի նպատակը «մարզերում Եվրոպական Միության ծրագրերի կիրարկման խորհրդարանական վերահսկողություն ու մոնիթորինգ իրականացնելն է»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորի մարզային այցելությունները հոգում են պետական բյուջեի միջոցներից