Ո՞նց կընդունես թուրքին, դաժան իրականությունը ներկա է. Տիգրան Մանսուրյան
Մշակույթ
14:56 24/04/2025
Հայաստան

Ո՞նց կընդունես թուրքին, դաժան իրականությունը ներկա է. Տիգրան Մանսուրյան

«Իմ ընտանիքի, համայն հայության համար այս օրը հիշատակի օր է։ Ծանր օր է։ Ազգային մեծ հիշատակության օր է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Panorama.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։

Panorama.am- Հնարավո՞ր է երբևէ մոռանալ 1,5 միլիոն զոհերին, ուրանալ Հայոց ցեղասպանությունը։  

Տ.Մանսուրյան-Նախ պետք է շատանանք, և եթե շատանանք, այն ժամանակ ավելի ու ավելի լավ կհիշենք։

Panorama.am- Հնարավո՞ր է թուրքերի հետ բարեկամանալ, համերաշխ ապրել։

Տ.Մանսուրյան- Քանի որ հիմա դիվանագիտական հարաբերությունների ակտիվ շրջան է, ես այս հարցի շուրջ չէի ուզի խորանալ։ Ապրելու հարցեր կան, պետք է բացվելու տեղ ունենանք։ Փակված ենք սահմաններով։ Դժվար է։

Panorama.am-Դուք ինքներդ երբևէ կարո՞ղ եք ընդունել թուրքերին։

Տ.Մանսուրյան-Ոնց կընդունես, դաժան իրականությունը ներկա է, իմ ընտանիքի մեջ մտած է, երկու ծնողներս որբանոցի զավակ։ Ինչպես, ինչպես, ինչ մեղքի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞նց կընդունես թուրքին, դաժան իրականությունը ներկա է. Տիգրան Մանսուրյան