Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18-ամյա լեռնադահուկորդուհին Ֆրանսիայում մարզումների ժամանակ մաhաgել է
Ապրիլի 24-ին Վալ դ'Իզերի (Ֆրանսիա) լեռնադահուկային հանգստավայրում տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն՝ զոհվել է 18-ամյա դահուկորդուհի Մարկո Սիմոնեն։
Sport.ru-ի հաղորդմամբ, Սիմոնեն մարզվում էր հաջորդ շաբաթավերջին նախատեսված մրցույթի համար։ Երիտասարդ ֆրանսուհի ընկել է մրցուղու վրա։ Շտապօգնության բժիշկները արագ ժամանել են ընկնելու վայր և փորձել օգնություն ցույց տալ աղջկան, սակայն նրանց ջանքերն անարդյունք են եղել։
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Նշվում է, որ մարզումների ժամանակ մրցուղու վրա պայմանները բարենպաստ են եղել։
2023 թվականի մարտին Մարկո Սիմոնեն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն 18 տարեկանից փոքր մարզիկների շրջանում։
Վալ դ'Իզերում կայանալիք մրցումները չեղարկվել են Սիմոնեի մահվան պատճառով։