Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ. Մարկո Ռուբիո
«Չնայած անասելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ»,-X-իր իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ամերիկացի պաշտոնյան նաև նշել է. «Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել՝ հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության»։
X-իր ի միկրոբլոգում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությանն 1140-րդ տարելիցի կապակցությամբ անդրադարձել է նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը.
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան։ Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ»։