Մեջների կյաժը պարոն Քոչարյանը չի. ՔՊ-ականները մերժեցին Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը
Իրավունք
16:18 25/04/2025
Հայաստան

Մեջների կյաժը պարոն Քոչարյանը չի. ՔՊ-ականները մերժեցին Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը

«Նա լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, նախ արգելել է կանգնել իր կողքին, դրանից հետո նրան ասել է՝ դու լրագրող չես, հետո էլ հորդորել մաքրել շրթունքները, ինչը սեռի հիմքով խտրական վերաբերմունք է»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողվում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ զեկուցելով «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը։

Պատգամավորը նշեց, որ Քոչարյանի այդ վարքագիծն արգելված է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ ԶԼՆ-ների մասին օրենսդրությամբ, այդ պատճառով էլ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ։

Նկատելով, որ ԱԺ իշխող մեծամասնությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այդ նախագծին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.«Սա նշանակում է, որ ՔՊ-ն հովանավորում է այս վարքագիծը, դրա հետագա կրկնույթունը և լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքն՝ ընդհանրապես»։

 Նա նշեց, որ եթե լիներ Քոչարյանի վարքագծի դատապարտում, ապա այն հավաքական կլիներ, բայց ՔՊ-ից այն չեն լսել, մասնակի քննադատություն է հնչել միայն։

 Թովմասյանը նշեց, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից իրականացվել է լրագրողի նկատմամբ առնվազն երկու հոդվածներով արգելված վարքագծի դրսևորում, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտներ ստեղծելը և 5-րդ կետով սահմանված որևէ տեղեկատվության տրամադրման սահմանափակումը․

 «Սա անթուլատրելի է, ինչի համար էլ մենք առաջարկում ենք քննել և գնահատականներ տալ Քոչարյանի այդ վարքագծին»,-ասաց Թովմասյանը։

 Նա նշեց, որ ԱԺ-ի պատգամավորի գորւծունեության և երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ կետերն են խախտվել։

«Այն է՝ Անդրանիկ Քոչարյանը չի հարգել հանրության բարոյական նորմերը և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների բաժնում ներառված լրագրողների հանդեպ իրենց լիազորություններն իրականացնելիս»,-ասաց պատգամավորը։

Նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հարցի բովանդակության մեջ չեն մտնելու, քանի որ էթիկայի հանձնաժողով չէ, այլ քննարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարության հարցը՝ հեվելելով. սա ինկվիզիցիոն հանձնաժողով կարող է լինել»։

«Հայաստն» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինսյանը ՔՊ-ական հանձնաժողովականներին հորդորեց կողմ քվերակել նախագծին օրակարգ մտցնելուն, քանի որ միևնույնն է այն ընդգրկվելու է։

«Քննարկվելու է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 96-րդ հոդվածի կարգով, երբ ընդդիմադիր խմբակցության կողմից հարիցն արտահերթ համարվի և մտնելու է օրակարգ՝ քննարկվելով երեքշաբթի»,-Ասաց Մինասյանը և բացատրեց, որ եթէե կողմ քվերակեն նախագծին, ԱԺ նիստում կլինի դրա մեկ ժամանոց քննարկումը, իսկ եթե դեմ են քվեարկելու կլինի օրենքով սահմանված 1.5 ժամանոց քննարկում։

Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց. «Մենք ոչ մի դեպքով չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, մեջների կյաժը պարոն Քոչարյանը չի»։

Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները միաձայն դեմ քվեարկեցին նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder