«Հրապարակ». Աննա Հակոբյանի ակտիվությունը նյարդայնացնում է անգամ պետական պաշտոնյաներին
Օրվա մամուլ
09:00 25/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Աննա Հակոբյանի ակտիվությունը նյարդայնացնում է անգամ պետական պաշտոնյաներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվությունը շատերին է նյարդայնացնում, անգամ՝ պետական պաշտոնյաների: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերիմին բողոքել է, թե մեզնից պահանջում են կնոջը նույն պատվին արժանացնել և նույնկերպ դիմավորել-ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում-ճանապարհում:

Ասել է, որ հատկապես մարզային այցերի ժամանակ ողջ մարզը ոտքի են հանում, օրեր առաջ աշխատանքներ տանում, բոլոր կառույցներին «համար 1» հայտարարում, որ վարչապետական այցի արարողակարգով ընդունեն, և տիկինը դժգոհ չմնա։ Իսկ տիկինն անչափ ակտիվացել է` չկա օր, որ մի կառույց ու համայնք չայցելի: Այսօր էլ նրան սպասում են Շիրակի մարզում․ այցելելու է Գյումրի՝ մասնակցելու իր օգնական Վարդուհի Մանուկյանի որդու՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆո Սահակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառումը նախատեսված է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի շենքում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder