Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կհիշե՞ք գեթ մի քանի դեպքեր, երբ կալանավորված հակաիշխանականի նկատմամբ դատախազությունը միջնորդել է վերացնել խափանման միջոցը. Մինասյանը՝ Վարդապետյանին
«Կարո՞ղ եք նշել դատարանի արդարացման գեթ մեկ դեպք, որը դատախազությունը չի բողոքարկել»,-գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և հետաքրքրվեց, թե ինչ շարժառիթ կա, որ դատախազությունն անպայման բողոքարկում է՝ ակնարկելով ընդդիմադիր հայացքենր ունեցող քաղաքացիների դեմ հարուցված գործերը։
Վարդապետյանը ասաց, որ կարող է հիշատակել մի քանի դեպքեր և բերեց վարորդական իրավուքների ժամկետների լրացման վերաբերյալ ծանուցումների բացակայության հիմքով դատարանների որոշումները։
Մինասյանը նաև նշեց, որ ծանր հանցագործությունների, թրաֆիքինգի գծով մտահոգիչ աճ կա, 422-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը կրկնակի ավելելացել է։
«431 քրեական վարույթ՝ 30 % դատախազության կողմից վերադարձվել է լրացուցիչ քննության, ինչը կարող է լինել հանրային միջոցների անհարկի վատնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը, արձանագրելով, որ 2024 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատախազության միջնորդությունների քանակը 2023-ի նկատմամբ աճելէ 242-ով, հարցրեց, թե գլխավոր դատախազը հիշում է մի քանի դեպք, երբ կալանավորված հակաիշխանական հայացքներով մարդկանց նկատմամբ դատախազությունը կիրառել է իր լիազորությունը և միջնորդել վերացնել կալանավորումը՝ որպես խափանման միջոց։
Գլխավոր դատախազը նշեց, թե մոտ 400 դեպք կա, որոնք եղել են գրավի և երաշխավոևագրերի հիման վրա։
Արծվիկ Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ վիճակագրություն կա արցախցիների դեմ ատելության խոսքի և Ցեղասպանությունը ժխտելու դեպքերի մասով հարուցված վարույթների մասով։
Աննա Վարդապետյանը ասաց, թե առանձին վիճակագրություն չեն վարում, ինչին ի պատասխան Մինասյանը տարակուսեց, թե հոդվածը հենց այդ նպատակով է և հասարակությունը ինչպես պետք է իմանա, թե այդ ուղղությամբ պետական մեղադրողն աշխատանք տանում է, թե ոչ։