Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գնա ու տես, որ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելուց Փաշինյանի մոտ ինչ-որ ցնցումներ են սկսվում. Արմինե Ադիբեկյան
Չնայած արդեն 30 տարի է, ինչ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն այրվում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, բայց միայն այս տարի Նիկոլ Փաշինյանը որոշեց փաստը դատապարտել։ Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները խթանում են արցախցիների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները։ Որոնք են այս երևույթների պատճառները և ինչպես պետք է հակազդել դրանց։ վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց, Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.
•Ադրբեջանում Հայաստանի դրոշն այրելը ջուր խմելու պես բան է։ Այսինքը, նրանք բոլոր հնարավորին և անհնար պարագայում այրում են Հայաստանի դրոշը։
•Ես երբևիցե չեմ լսել, որ Փաշինյանը, զայրույթ ապրի, կամ սիրտը նեղվի այն փաստից, որ Հայաստանի դրոշն այրում են Բաքվում։
•Բայց գնա ու տես, որ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշն այրելուց Փաշինյանի մոտ ինչ-որ ցնցումներ են սկսում և նա համարում է այն անընդունելի՝ հաշվի առնելով, որ առհասարակա դրոշ այրելու պարագան հենց իր՝ Փաշինյանից հեռու չէ։
•Թող մեզ պատմի՝ ինչու էր նա այրում Ռուսաստանի դրոշը և հավանաբար մենք կհասկանանք, կամ կկարողանանք նրան բացատրել, թե ինչու է ապրիլի 23-ին և 24-ին արյրվում նրա «եղբայրական» ժողովուրդների պետական խորհրդանիշները։
•Այսինքը, երբ նրանց ձեռնտու չէր, նրանք պետք է պաշտպանեին Ադրբեջանի անմեղությունը, ապա՝ կրակոց չի եղել, իսկ եթե պետք է պաշտպանեն Ադրբեջանի շահերը՝ ապա կրակոց է եղել՝ ելնելով ինչ-որ մեկի քայլերից՝ դրոշների այրելուց։
•Ադրբեջանի և Թուրքիայի դրոշն այրվում է արդեն 30 տարի՝ ամեն տարի, այն ավանդույթ է, բայց ես չեմ հիշում դեպք, որ ապրիլի 23-ին, կամ 24-ին Ադրբեջանը կրակ արձակի՝ բացատրելով, որ այն դրոշն այրելու պատճառով է։
•ՔՊ-ականների սուրբ պարտականությունն է մեզ պաշտպանելը, այլ ոչ թե Ադրբեջանին։
•Այն փաստը որ պայմանագիրը պատրաստ է, բայց չի ստորագրվել՝ մտածելու տեղ ունենք։ Առաջին՝ արդյո՞ք պատրաստ է պայմանագիրը, երկրորդ՝ ինչո՞ւ դրա մասին չի խոսում պայմանագրի դիմացի կողմը, և ինչո՞ւ այն չի ստորագրվել առ այսօր, արդեն մեկ ամսից ավել է անցել
•Գլոբալ նպատակին հասնելու Ադրբեջանի առաջին քայլը Սյունիքի օտարումն է։ Բնական է, որ ներկայում նրա ամբողջ ուժային ռեսուրսն ուղղված է դեպի Սյունիք և Տավուշ, որովհետեև Տավուշից էլ նրանք կտրելու են Հայաստան-Վրաստան ճանապարհը։
•Կամ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն այնքան տուպոյ են, որ այն չեն հասկանում, կա՛մ նրանք էլ գիտեն և հանցակից են հանդիսանում հանցագործությանը։
•Երբ Հայաստանը հայտնվեց դժվարին վիճակում, մեր նախկին զորավարժության ընկերները ոչնչով չաջակցեցին, չօգնեցին, հակառակը՝ էլ ավելի խորացրեցին մեր անկումը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։