Ղրիմը կմնա Ռուսաստանին. Թրամփ
Քաղաքական
15:52 25/04/2025
Աշխարհ

Ղրիմը կմնա Ռուսաստանին. Թրամփ

Ղրիմը «կմնա Ռուսաստանի կազմում»՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագրի շրջանակներում։ Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ղրիմը մնում է Ռուսաստանին»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ որ այս փաստը լավ հասկանում է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահը նշել է, որ թերակղզին Ռուսաստանի մաս է կազմել բավականին վաղուց։

Ղրիմի Պետխորհրդի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Ցեկովն արձագանքել է Թրամփի հայտարարությանը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ղրիմի ապագայի մասին լավ նորություն էր։ ԱՄՆ-ից հետո, եվրոպական երկրները նույնպես կարող են ճանաչել տարածաշրջանը»։

«Սա լավ, լավ լուր է։ Եթե այն իրականում իրականացվի, այլ ոչ թե պարզապես հայտարարվի խոսքերով», - ընդգծել է նա։

Պատգամավորի խոսքով, Միացյալ Նահանգների կողմից Ղրիմի ճանաչմանը կհաջորդի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ռեժիմի մեղմացումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder