Հայաստանի հետ երկկողմ հիմքի վրա քննարկումներ են ընթանում. Ալիև
Քաղաքական
15:30 25/04/2025
Տարածաշրջան

Հայաստանի հետ երկկողմ հիմքի վրա քննարկումներ են ընթանում. Ալիև

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հիմքի վրա քայլեր են ձեռնարկվում և քննարկումներ են ընթանում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիման ժամանակ։

Այսօր Ալիևն ընդունել է նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։

Շնորհավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ քննարկումներ են ընթանում երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Ընդգծելով, որ «վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը լիովին ձախողվել է անցյալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները», Ալիևն ասել է, որ Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Նա նշել է. որ «Ադրբեջանը ռազմական և քաղաքական միջոցներով լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ դրանով իսկ ապահովելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հաստատումը Հարավային Կովկասում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder