Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչը, որ իրենց պապան իրենց մամային ասել, արել է՝ յուրաքանչյուր մարդ չի կարող անել. Կիրո Մանոյան
Ինչո՞ւ է շտապում Թուրքիան հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու հարցում։ ՀՀ գործող իշխանություններն ինչո՞ւ են փորձում ամեն կերպ արդարացնեն Ցեղասպանության ուրացման սեփական քայլերը և ի՞նչ են նախապատրաստվում անել առաջիկայում։
Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր տեսակետը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
•1993 թվականից Թուրքիան շրջափակման է ենթարկել Հայաստանի Հանրապետությանը, կարծելով, որ պիտի կարողանա ճնշել, որպեսզի Հայաստանը ինչ-որ բան փոխի։ Հասել ենք այստեղ, ինչ-որ բաներ զիջել են Հայաստանի այս իշխանությունները, բայց, տակավին, իրենց ուզածը չեն ստացել։
•Իրենց միակ շտապելու պատճառն այս իշխանությունների՝ իրենց տված հնարավորությունից օգտվելն է, այլապես այլ պատկերացում չունեն, իրենցից անկախ Հայաստանի Հանրապետություն չեն պատկերացնում։
•Շվեյցարիայում ՀՀ վարչապետի աթոռին նստած էակաը հանդիպեց իրեն համակիր մարդկանց, հայերի հետ։ Այդտեղ դաշնակցական չկար, կար մեկ դաշնակցականի զավակ, բայց ոչինչ, մի կողմ դնենք։ Այդտեղ, վստահ եմ, որ Դաշնակցության տեսակետ արտահայտող չի եղել, բայց եղել են տեսակետներ արտահայտողներ՝ որպես հայ մարդ, սփյուռքահայ։ Իրենք նույնիսկ իրենց համակիրների հետ այդ հանդիպման ձայնագրությունները չհամարձակվեցին հրապարակել։
•Ամեն ինչն իրենք են արել. «Արցախը Հայաստան է, ու վեր» հայտարարողն իրենք էին, որ ոչինչ չարեցին, ընդհակառակը գրգռեցին դիմացինին։ «Պետք է նշաձողը իջեցնել» հայտարարողները իրենք էին, որ ասացին՝ բավարար չիջեցրիք։
•Սկսած վարչապետի աթոռին նստածից, չի պատկերացնում թե վաղն ինչ պետք է ասի, իրեն խորհուրդ են տալիս դրսից, ոչ միայն՝ դրսից։
•ՔՊ-ական մի քանի դեմքեր կան, ովքեր փորձում են դաշնակցականներին Դաշնակցություն սովորացնել, թե՝ տեսեք ժամանակին Քաջազնունին սա է ասել, Սիմոն Վրացյանը՝ սա։ Նախ ասեմ՝ ինչը, որ իրենց պապան իրենց մամային ասել, արել է, յուրաքանչյուր մարդ չի կարող անել, ուրեմն իրենք թող չփորձեն ձևանալ ո՛չ քաջազնունի, ո՛չ Վրացյան։ Որովհետև այդ մարդիկ իրենց կենսագրությամբ արդեն փաստել էին, որ իրենք դավաճանողը չեն, բայց 2018-ին արդեն ասողներ կային, որ սրանք գալիս են հողերը տալու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։