«Հրապարակ». Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ Հենրիկ Սարդարյանը կարիերան կշարունակի Հայաստանում
Օրվա մամուլ
09:08 25/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ Հենրիկ Սարդարյանը կարիերան կշարունակի Հայաստանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաև դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած, և տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում էլ են փնտրում քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան և դերակատարում ունենալ, իշխանություն ձևավորել։ Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում ևս փնտրտուքների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ, տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում։ Օրինակ, Արթուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում։ Իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ, վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Նա 15 տարեկանում ընդունվել է Մոսկվայի MГИMO-ն, 2010 թվականին ավարտել, այժմ քաղաքական գիտությունների դոկտոր է, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, MГИMO-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկանը: 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեում։

Նաև ՌԴ Հասարակական պալատի անդամ է, պարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուներին։ Նա բավականին ազգայնական հայացքներ ունի, չնայած տևական ժամանակ Ռուսաստանում է ապրել, բայց նացիոնալիստ հայ է համարվում, միայն այն փաստը, որ նա ադրբեջանական մամուլի մշտական թիրախներից է, խոսում է այդ մասին։ Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ նա կարիերան կշարունակի հայրենիքում՝ Հայաստանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder