Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Ք.-ն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ այցելել էր ատամնաբուժական կլինիկա: Այս մասին տեղեկացնում են քրեակատարողական ծառայությունից։
«Ժամը 18:55-ի սահմաններում Ս. Ք.-ն վերադարձվել էր քրեակատարողական հիմնարկ և օրենքով սահմանված կարգով ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել էր 1 բջջային հեռախոս՝ իր պաշտպանիչ պատյանով, և բջջային հեռախոսի լիցքավորման 1 լար:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրությունում: