Փարիզի Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն
Քաղաքական
13:48 25/04/2025
Աշխարհ

Փարիզի Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ են զետեղել վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները և պետական ու համայնքային այլ գործիչներ։

Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես է եկել CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և վարչապետ Ֆրանսուա Բայրուն։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում են եղել տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, ռեգիոների և դեպարտամենտների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել ավանդական երթը՝ բազմաթիվ ֆրանսահայերի մասնակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder