Հայաստանում բելառուսական ներքնակների պահանջարկն աճել է 20 անգամ
Տնտեսություն
15:32 25/04/2025
Հայաստան

Հայաստանում բելառուսական ներքնակների պահանջարկն աճել է 20 անգամ

ԱՊՀ որոշ երկրներում՝ ինչպես օրինակ Ղրղզստան և Ռուսաստանում, բելառուսական կահույքը վաղուց է համարվում վաճառքների առաջատար, Հայաստանում հետաքրքրությունը դեռ նոր է սկսում ակտիվ աճել։

Wildberries-ից նշում են, որ միայն 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում բելառուսական ներքնակների պահանջարկն աճել է 20 անգամ՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ։

Ըստ օնլայն հարթակի, սա վկայում է, որ գնորդներն սկսել են մեծ ուշադրություն դարձնել որակյալ քնի և տան հարմարավետության համար նախատեսված ապրանքներին։

Հայաստանյան օգտատերերի շրջանում ամենապահանջված ապրանքներն են՝

 • ներքնակներն ու օրթոպեդիկ բարձերը,

 • մահճակալներն ու ննջասենյակի սարքավորումները,

• այգու կահույքը՝ իդեալական տարբերակ ամառային հանգստի համար,

 •խոհանոցային արտադրանքները և համապարփակ կոմոդները։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder