Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Մինչև իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում Ռուսաստանի դրոշն էին այրում և դա սադրիչ չէին համարում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Փաշինյանը հերթական անգամ իր հավատարմությունը հավաստեց Թուրքիային՝ Թուրքիայի դրոշն այրելը «սադրիչ, հրահրող, անպատասխանատու ու անընդունելի» անվանելով: Մինչդեռ, դրոշ այրելը քաղաքական ակցիա է։ Մինչև իշխանափոխությունը իրենք էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն էին այրում և դա սադրիչ չէին համարում:
2015-ին այդ ակցիային մասնակցում էին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի այսօրվա օգնական Դավիթ Գևորգյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Դ․ Գևորգյանը նաև ոտքերն էր սրբում դրոշի վրա: Թե ինչու են հիմա վատ զգում Թուրքիայի դրոշն այրելուց, պարզ չէ՝ չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը ցեղասպան քաղաքականությունից չի էլ հրաժարվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։