Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 254 միլիոն դրամ արժեքով, «անտառային» նշանակության հողամասի նկատմամբ
Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Ա.Մ.-ի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները: