Թուրքիայում վիրահատությունից հետո տղամարդը մոռացել է մայրենի լեզուն, թյուրքերենը
Առողջություն
22:15 25/04/2025
Տարածաշրջան

Թուրքիայում վիրահատությունից հետո տղամարդը մոռացել է մայրենի լեզուն, թյուրքերենը

Թուրքիայում Կոնյա քաղաքի 67-ամյա բնակիչը ծնկի վիրահատությունից և հետագա զարկերակի խցանումից հետո մոռացել է մայրենի լեզուն և տասը տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է խոսել բացառապես դանիերեն։ Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։

Վիրահատությունից հետո տղամարդու աջ ձեռքն ու ոտքը թուլացել էին։ Բժիշկները շտապ անգիոգրաֆիա կատարեցին և հեռացրին թրոմբը, սակայն հիվանդը հետագայում սկսեց դանիերեն խոսել։ Գործակալության տվյալներով՝ նա 20 տարի ապրել է Դանիայում, ապա վերադարձել է Թուրքիա, որտեղ մոտ 10 տարի առաջ բնակություն է հաստատել Քոնիայում։

«Ես դանիերեն եմ խոսում, բայց թուրքերեն ոչինչ չեմ կարող ասել»,-«Գազետո ռու»-ի փոխանցմամբ՝ թարգմանչի միջոցով գործակալությանն ասել է տղամարդը։

Քոնիայի Սելջուկ համալսարանի բժշկական ֆակուլտետի դոկտոր Գյոխան Օզդեմիրը նշել է, որ կարող են լինել դեպքեր, երբ զարկերակի խցանումից հետո հիվանդը մոռանում է լեզուները կամ սկսում է խոսել այնպիսի լեզուներով, որոնցով չի խոսում։ Բժիշկը կանխատեսում է, որ տղամարդը ապագայում կրկին թուրքերեն կխոսի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder