Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
21:33 24/04/2025
Տարածաշրջան
Հիշում ենք և պահանջում.Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայերեն գրառումը՝ հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ X սոցիալական ցանցում գրառում է արել, որում ասվում է.
«1915 թվականին սպանվեց ավելի քան 1,5 միլիոն հայ։ Մենք պետք է երաշխավորենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չեն մոռացվի:
Այսօր մենք ընդունում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի անսահման տոկունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից»։
Մելանի Ժոլին հայերենով է ավարտել իր գրառումը. «Հիշում ենք և պահանջում»:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder