ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են
Իրավունք
16:12 25/04/2025
Հայաստան

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։ 

«Հիմք  ընդունելով   Սահմանադրական   դատարանի  դատավոր  Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական   դատարանի   դատավոր  Վահե Գրիգորյանի  լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են