Հայոց ցեղաuպանnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը. Քամալա Հարիս
Քաղաքական
14:52 25/04/2025
Աշխարհ

Հայոց ցեղաuպանnւթյnւնից 110 տարի անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը. Քամալա Հարիս

ԱՄՆ  նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել.

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան։

Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder