ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
11:56 26/04/2025
Հայաստան

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար. Տիգրան Աբրահամյան

«Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարություն էր տարածել` «հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին»»,-տեղի ունեցածին ուշադրություն է հրավիրում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է.

«Փաշինյանական քարոզչության և նրանց պարագլխի աչքից այսպիսի հաղորդագրություններն, իհարկե, «վրիպում» և շրջանցվում են, սակայն խոշորացույցի տակ են դրվում երկրի ներսում քաղաքական կամ քաղաքացիական բողոքի տարբեր դրսևորումները, որոնք ըստ իշխանության անթույլատրելի են, որովհետև վնաս են հասցնում Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների խիստ փխրուն հոգիներին:

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար` Հայոց ցեղասպանությանը հարցը արտաքին քաղաքական օրակարգից հանելու և Անկարային միջնորդ կարգելու առումով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար. Տիգրան Աբրահամյան