Վահագն Ալեքսանյանի հայտարարությունից հետո Բագրատ Սրբազանը հրապարակային դիմեց ԱԱԾ-ին
Իրավունք
13:51 26/04/2025
Հայաստան

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունից հետո Բագրատ Սրբազանը հրապարակային դիմեց ԱԱԾ-ին

ՔՊ-ական պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանի Բագրատ Սրբազանի ԿԳԲ գործակալ լինելու մասին հայտարարությունից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին ու Դատախազությանը։

«Թեպետ մեր Տերն ասում է՝ ձեր մարգարիտները շաղ մի տվեք խոզերի առջև, ամեն դեպքում ուզում եմ անդրադառնալ 2-3 օր առաջ այն խոսակցությանը, որն արտահայտել է Վահագն Ալեքսանյան անունով ինչ-որ գոյանք»,-ասաց Սրբազանը։

Բագրատ արքեպիսկոպոս  Գալստանյանն ասաց, որ Վահագն Ալեքսանյանն ակնարկել է, որ ինքը ԿԳՆ գործակալ է, սպասարկում է ռուսական շահեր, մինչդռտ ԱԱԾ-ն ու դատախազոթյունը հերքել են Civic-ի ու իշխանական արբանյակների կողմից տարածած այդ ստահոդ լուրերը։

«Հրապարակային հայտարարեք, ուղղակիրոեն ասեք, թե ինչպիսինէ  եղել ձեր ստուգումների արդյունքում արտահայտված կարծիքն ու փաստը, եթե չանեք դա, նշանակում է, որ համագործալցում եք նրանց հետ, կասկածի տակ է դրվում ձեր անաչառությունը»,-ԱԱԾ-ին ու դատախազությանն ուղղված իր խոսքում ասաց Սրբազանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder