Տավուշի մարզում բնակիչն ականի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը
Առողջություն
17:43 26/04/2025
Հայաստան

Տավուշի մարզում բնակիչն ականի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը

Զորական համայնքի բնակիչ,  48-ամյա Հայկազ Մելքումյանը  կորցրել է ոտքը ապրիլի 24-ին Տավուշի մարզի Բերդավան համայնքի սահմանագոտում ականի պայթյունի հետեւանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է   Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը:

«Գնացել էր  ծնեբեկ հավաքելու, սահմանապահները չեն նկատել, թե չէ, հավանաբար, կզգուշացնեին»,- ասել է վարչական ղեկավարը՝ նշելով, որ Մելքումյանը նախկինում զինվորական է եղել ու ծանոթ է տեղանքին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder