Առաջարկվում է էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվող 20% ԱԱՀ-ի արտոնությունը երկարացնել մինչև 2028 թ.
Տնտեսություն
08:54 26/04/2025
Հայաստան

Առաջարկվում է էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվող 20% ԱԱՀ-ի արտոնությունը երկարացնել մինչև 2028 թ.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որի համաձայն էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվող 20% ԱԱՀ-ի արտոնությունը կերկարացվի 2026թ. հունվարի 1-ից մինչև 2028թ. հունվարի 1-ը այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գնահատմամբ,  սա շատ կարևոր նախագիծ է։

«Այն կապահովի ավտոմոբիլային շուկայում առկա դրական տենդենցների պահպանումը՝ շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ մեքենաների ներկրումների բարձրացումով և ընդհանուր ավտոպարկի թարմացումով, գիշերային ժամերին արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիայի սպառումը, մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացումը, քանի որ ի տարբերություն բենզինի, դիզելի և գազի, մենք ունենք էլեկտրաէներգիայի սեփակա արտադրություն։ Հուսով եմ հանրային քննարկումից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով և կընդունվի մեր կողմից»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder