«Հրապարակ». Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմե՞լ
Օրվա մամուլ
08:40 26/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմե՞լ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեև ԱԺ հերթական ընտրություններին տարիուկես դեռ կա, և իշխանություններն էլ պատեհ-անպատեհ հայտարարում են, թե իրենց օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, սակայն ՔՊ իշխանության վերին էշելոններից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել: Նա երբեմն կիսվում է ամենամտերիմների հետ, թե ովքեր տեղ կգտնեն ցուցակում, ովքեր` դուրս կմնան: ՔՊ-ում խոսում են, որ ոչ մի հստակ չափանիշ չի գործելու, բացի «առաջնորդի կամքից»։

Եվ լուրեր ունեն, որ դուրս մնացողների ցանկում լինելու են ներկայիս ակտիվ պատգամավորներից շատերը: Իսկ գործող ԱԺ ՔՊ խմբակցության մոտ 80 տոկոսը չի լինելու։ Նիկոլ Փաշինյանն ուզում է լրիվ նոր կազմ ներկայացնել` անհայտ մարդկանցից կազմված, որ կարողանա ևս մեկ անգամ մոլորեցնել ՀՀ ընտրողին և նրա քվեն ստանալ` համոզելով, որ նոր կադրերը կլուծեն հների չլուծած խնդիրները` մեկ անգամ էլ վստահեք «Քաղպայմանագրին»: Ի դեպ, լուրեր կան, որ հանդես կգան «Իրական Հայաստան» անվան տակ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder