Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հենց նոր վայրէջք կատարեցի Հռոմում, լավ օր է Ռուսաստանի ու Ուկրաինայի հանդիպումների համար. Թրամփ
«Հենց նոր վայրէջք կատարեցի Հռոմում։ Լավ օր է Ռուսասռանի ու Ուկրաինայի հետ բանակցությունների ու հանդիպումների համար»,-սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրիանան մոտ են համաձայնագրի կնքմանը, երկու կողմերը պետք է հիմա հանդիպեն ամենաբարձր մակարդակով՝ ավարտելու այն։
«Հիմնական դրույթների մեծ մասը համաձայնեցված է։ Դադարեցրեք արյունահեղությունը հիմա։ Մենք կլինեն անհրաժեշտ վայրում՝ նպաստելու այս դաժան և անիմաստ պատերազմի ավարտին»,-գրել է նա։
Նշենք, որ Հռոմի Պապի հուղարկավորությանը մասնակցելու համար Իտալիա են ժամանել մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ։