Փաշինյանի ավտոշարասյունն այնպես է ընթանում, որ վտանգում է շարքային քաղաքացիների կյանքը. Վրթանեսյան
Հասարակություն
19:27 26/04/2025
Հայաստան

Փաշինյանի ավտոշարասյունն այնպես է ընթանում, որ վտանգում է շարքային քաղաքացիների կյանքը. Վրթանեսյան

«Այն ոճով, որով վարում էին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաները Սոնա Մնացականյանի դեպքից առաջ ու հետո, անխուսափելի են նման ողբերգությունները»,- Երևանի Պռոշյան-Լեո փողոցների խաչմերուկում ի հիշատակ 2022թ.-ին այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մոմավառությանը, լրագրողներին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա ցավով արձանագրեց՝ հերթական ողբերգությունը զուտ ժամանակի հարց է։ «Անընդհատ լինում են միջադեպեր կապված այս շարասյան հետ, մեծ մասը անհայտ են մնում հանրության համար։

Փաշինյանի ավտոշարասյունն այնպես է ընթանում, որ վտանգում է շարքային քաղաքացիների կյանքը»,- ասաց Կ. Վրթանեսյանը։   

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի ավտոշարասյունն այնպես է ընթանում, որ վտանգում է շարքային քաղաքացիների կյանքը. Վրթանեսյան