Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Քանի մեր երկրում շարունակվում է անպատժելիության մթնոլորտը, մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել Սոնա Մնացականյանի տեղում»
Երևանի Պռոշյան-Լեո փողոցների խաչմերուկում կազմակերպվել է մոմավառություն՝ ի հիշատակ այդ վայրում 2022թ.-ին այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի։
Ողբերգությունից 3 տարի է անցել, գործը քննվում է դատարանում ու դեռ դատական ակտ չկա։
Մոմավառությանը մասնակցում են տասնյակ քաղաքացիներ։

Արցախից Նարե Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ցավով նշեց, որ դեպքից անցել է երեք տարի ու ոչ մի պատժվող չկա։
«Երեք տարի է անցել Սոնա Մնացականյանի մահից, ու մահվան պատճառ դարձած վարորդը նույնիսկ մեկ օր բանտում չի անցկացրել։ Քանի որ մեր երկրում շարունակվում է անպատժելիության մթնոլորտը, դեռ մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել Սոնա Մնացականյանի տեղում»,- ասաց Ն.Սիմոնյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդա Միքայել Նահապետյանը նշեց, որ ողբերգական միջադեպի առաջին իսկ օրերից քարոզչությունը, մանիպուլյացիան շատ կոնկրետ նպատակ է ունեցել՝ մոռացության տալ այս դեպքը։
«Հայաստանի դատական պրակտիկայում բացառիկ դեպք է, երբ որ մահվան ելքով վթար է արագության գերազանցության պատճառով, վարորդը դեպքի վայրը լքել է, ու չկա կալանավորում։ 99,9 տոկոս դեպքերում հանգեցում է կալանքի»։
Նա նշեց, որ այս գործը քաղաքականացվել է քաղաքական ղեկավարության մեղքով։
Մանրամասն՝ տեսանյութում։



