Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպորտ
18:47 27/04/2025
Աշխարհ

Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանի մանրամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության  6-րդ փուլում:

Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը հավաքեց 14.466 միավոր և իր առաջին ոսկե մեդալը նվաճեց 2025 թ. աշխարհի գավաթի փուլերում: Որակավորման փուլում Ավետիսյանը վաստակել էր նույն միավորները և առաջին տեղի դուրս եկել եզրափակիչ: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկաացուցիչ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը 13.133 միավորով 7-րդն է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder