ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով նամակներ. Էդգար Ղազարյան
Քաղաքական
12:39 27/04/2025
Հայաստան

ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով նամակներ. Էդգար Ղազարյան

Հասարակական-Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է 

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 28-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ Բաղրամյան փողոցի ընդունարանում «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին կհանձնվեն Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:

Պատրաստ ենք մամուլի ներկայացուցիչներին տալ անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ և բացատրություններ գործընթացի էության, տրամաբանության, հիմնավորվածության և ժամկետների վերաբերյալ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder