Լեոնարդո ԴիԿապրիոն ուզում է երիտասարդ տեսք ունենալ՝ մեկ պատճառով
Աշխարհում
12:51 28/04/2025
Աշխարհ

Լեոնարդո ԴիԿապրիոն ուզում է երիտասարդ տեսք ունենալ՝ մեկ պատճառով

50-ամյա դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն  ցանկանում է ավելի երիտասարդ տեսք ունենալ։ Երկրպագուները նկատել են, որ վերջերս նա ավելի ու ավելի հաճախ է դիմում ոճաբանների և կոսմետոլոգների ծառայություններին։ Պարզվում է, որ նա դրա համար լուրջ պատճառ ուներ։

Ինսայդերը հայտնել է, որ Լեոն ցանկանում է ավելի երիտասարդ տեսք ունենալ իր 26-ամյա սիրեցյալ Վիկտորիա Չերետիի համար։ Դերասանը անկեղծորեն սիրում է մոդելին և ցանկանում է, որ նա իրեն հարմարավետ զգա իր կողքին՝ չնայած տարիքային տարբերությանը։

«Նա ներկեց մազերն ու հոնքերը, կտրեց մորուքը՝ նրան հաճոյանալու համար։ Առաջին անգամ է նա անհանգստանում, որ աղջիկը կարող է հեռանալ իրենից»,- ասել է աղբյուրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լեոնարդո ԴիԿապրիոն ուզում է երիտասարդ տեսք ունենալ՝ մեկ պատճառով