Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրեն Պապիկյանը վթարի պահին մեքենայում չի եղել։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:
Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-նշել է նա։
Նշենք, որ Երևանի ավագանու անդամ Ս. Հակոբյանը հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է ՊՆ ծառայողական մեքենան մխրճվում կայանած մեքենաների մեջ։
«Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս: Երեկ, կիրակի օրով, մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ:Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ անհայտ ֆբ հետևորդից, եթե սուտ է , թող հերքեն, բայց ոչ թե արծրունոդ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով»,- գրել էր նա։
ՊՆ մեկնաբանությունից հետո ավագանու անդամն ընդգծում է. «Հարց է առաջանում ` կիրակի օրով գիշերվա 11ին նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում: Գոնկա՞, թե՞ շաշկի: