Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետք է ՔՊ-ականներին բերենք սահմանադրական կարգավորումների դաշտ. Էդգար Ղազարյան
«Մենք «Քաղաքացիական պայմանագրից» որպես կուսակցություն կամ խմբակցություն որևէ ակնկալիք չունենք, մեր ակնկալիքները վերաբերվում են Ազգային ժողովի պատգամավորներին»,- «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ պատգամավորներին Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ անհատական նամակներ հանձնելուց առաջ լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ նամակ են հանձնում 107 պատգամավորի անհատապես՝ նշելով նրանց անուն-ազգանունը՝ ակնկալելով նրանցից յուրաքանչյուրից անհատական քաղաքական որոշում։
«Անհատական պատասխանատվության հարց է։ Այն, ինչի վերաբերյալ պատրաստվում ենք նամակ հանձնել պատգամավորներին, դուրս է որևէ կուսակցության, խմբակցության իրավասությունների շրջանակներից, վերաբերելի է բացառապես պատգամավորի որպես ինքնավար պաշտոն զբաղեցնողի»,- ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ այս պահին քննարկվում է ոչ թե պառլամենտի հեռանալու հարցը, այլ վարչապետին հեռացնելու հարցը։
«Ինչքանով հետևում ենք ՔՊ-ի գործունեությանը, ոնց որ թե հետևյալ մոտեցումն ունեն՝ անկախ նրանից, թե Փաշինյանի կառավարությունն ինչ արդյունքներ է ունենում, ծրագիրը կատարում է, թե ոչ, լավ է կատարում իր պարտականությունները, թե ոչ, ցուցաբերելու են անվերապահ աջակցություն։ Բայց դա հակասահամանադրական մոտեցում է, մենք պետք է իրենց հետ քննարկենք ու իրենց բերենք սահմանադրական կարգավորումների դաշտ առանց նոր պահանջների»,- ասաց Ղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։