Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել օգնել Եվրոպային վերականգնել էլեկտրաէներգիայի ցանցերը
Քաղաքական
19:32 28/04/2025
Աշխարհ

Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել օգնել Եվրոպային վերականգնել էլեկտրաէներգիայի ցանցերը

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է օգնել եվրոպական երկրներին վերականգնել էլեկտրաէներգիայի ցանցերը՝  երկուշաբթի օրվա էլեկտրաէներգիայի անջատումից հետո։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ 
Ավելի վաղ Sexta հեռուստաալիքը հայտնել էր Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի և կապի լայնածավալ անջատումների մասին։

Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Լա Կորունյայում, Սևիլիայում և այլ քաղաքներում։ Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում լուրջ խափանումներ են գրանցվել։ Մի շարք բնակեցված վայրերում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ լուսացույցերի չգործելու պատճառով։ Էլեկտրաէներգիայի անջատումներից տուժել են նաև Պորտուգալիայում։ Վթարի պատճառները դեռևս անհայտ են։ Իշխանությունները և էներգետիկ ընկերությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները։ Էլեկտրաէներգիայի անջատումներ տեղի են ունեցել նաև Անդորրայում և Ֆրանսիայի որոշ հատվածներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder