Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
18:52 28/04/2025
Հայաստան

Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

Բանակային մարզիկ Աշիկ Անդրեյանը / 60 կգ / հինգերորդ տեղն է զբաղեցրել Մոնտենեգրոյի Պոդգորիցայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում:

Նա իր հաշվին գրանցել է երեք հաղթանակ և երկու պարտություն: Ընդ որում, Անդրեյանը գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, բայց պարտվել է Օլիմպիական չեմպիոն, արծաթե ու բրոնզե մեդալակիր, Ֆրանսիան ներկայացնող վրացի Լուկա Մխեիձեին։

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը մրցավայր էր ուղեկցել երեք մարզիկի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder