«Հեղափոխական ռեկետ»-ից հետո Չախոյանը նոր մանրամասներ է հայտնել «Gulf»-ի մասին
Հասարակություն
13:30 28/04/2025
Հայաստան

«Հեղափոխական ռեկետ»-ից հետո Չախոյանը նոր մանրամասներ է հայտնել «Gulf»-ի մասին

«Հեղափոխական ռեկետ» վերնագրով հաղորդումից հետո հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը մանրամասներ է հայտնել։ Ըստ իրեն հասած տեղեկությունների՝  «Gulf» բենզալցակայանը ՔՊ-ական Խաչատուր Սուքասյանին է պատկանում։ Հիմա արդեն պարզ է, թե ինչպես են նախագծից դուրս ինքնակամ շինություն կառուցել, եթե այս ամենը սովորական քաղաքացի աներ, առաջին իսկ վարկյանին կքանդեին այդ ինքնակամ շինությունը։

Նիկոլ Փաշինյան, սա՞ է ձեր ժողովրդավարությունը, որ ով ինչ ուզի՝ անում է։ Բենզալցակայանների մոնոպոլիա եք ստեղծել՝ 10-ը փակում եք, փոխարենը ձեր սրտի 1000 բենզալցակայան եք բացում։ Գովազդային վահանակները հեռացնում եք և տեղադրում ձեր սրտի գովազդային վահանակները»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder