Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սահմանապահ զորքերի զինծառայողի մաhվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
«Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ
Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը
Հիշեցնենք, որ ապրիլի 25չին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։