Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի շրջանի ազատագրմանն օգնելու համար
Քաղաքական
15:47 28/04/2025
Աշխարհ

Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի շրջանի ազատագրմանն օգնելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ԿԺԴՀ-ին, նրա առաջնորդ Կիմ Չեն Ընին և Կորեայի ժողովրդական բանակի ստորաբաժանումներին Կուրսկի շրջանի ազատագրմանն աջակցելու համար։ Այս մասին ասված է պետության ղեկավարի հայտարարության մեջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կորեացի ընկերները գործեցին համերաշխության, արդարության և իսկական բարեկամության զգացումից ելնելով: Մենք բարձր ենք գնահատում դա և անկեղծորեն երախտապարտ ենք Պետական ​​գործերի նախագահ ընկեր Կիմ Չեն Ընին, ԿԺԴՀ-ի ողջ ղեկավարությանը և ժողովրդին»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 26-ին Պուտինը շնորհավորել է ռուս զինծառայողներին՝ ուկրաինական զորքերից Կուրսկի շրջանի ազատագրման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց հերոսության համար։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հաստատել է մարտերին ԿԺԴՀ-ի զորքերի մասնակցությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի շրջանի ազատագրմանն օգնելու համար