Հարավային Կորեայում հարձակվել են դպրոցի վրա
Իրավունք
10:06 28/04/2025
Աշխարհ

Հարավային Կորեայում հարձակվել են դպրոցի վրա

Հարավային Կորեայում զինված աշակերտը հարձակվել է ուսուցչի և երեխաների վրա, ինչի հետևանքով վեց մարդ վիրավորվել է։ Դեպքի մասին գրում է Yonhap գործակալությունը։

Հարձակումը տեղի է ունեցել Սեուլից 110 կմ հարավ գտնվող Չենջու քաղաքում։ Հարձակվողը ուսուցչուհուն և հինգ աշակերտի վնասվածքներ է հասցրել դեմքի և որովայնի շրջանում, սակայն նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից ոչ մեկի վիճակը ծանր չէ։

Ինքը՝ հարձակվողը, հարձակումից հետո իրեն նետել է մոտակա ջրամբարը, սակայն նրան փրկել են և տեղափոխել հիվանդանոց։ «Գազետո ռու»-ի փոխանցմամբ, այժմ ոստիկաններն ու քննիչները ուսումնասիրում են աշակերտի շարժառիթներն ու դեպքի հանգամանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարավային Կորեայում հարձակվել են դպրոցի վրա