Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ քաղաքացի երեք երեխաներ իրենց մայրերի հետ անցած շաբաթ ԱՄՆ-ից արտաքսվել են Հոնդուրաս։ Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ երեխաներից մեկը, որ չորս տարեկան է, քաղցկեղով հիվանդ է ու բուժում է անցնում։
Այս ընտանիքիների փաստաբանները մանրամասներ են հայտնել, նշելով, որ մի դեպքում երեխան եղել է երկու տարեկան, մյուս դեպքում, մայրն արտաքսվել է 4 և 7 տարեկան երեխաների հետ։
Ըստ փաստաբանների, բոլոր նրանք ձերբակալվել են, երբ կանայք մասնակցել են Լուիզիանայում պաշտոնյաների հետ կանոնավոր հանդիպումների՝ ինտենսիվ հսկողության ներկայացման ծրագրի (ISAP) շրջանակներում։
Փաստաբաններն ահազանգել են, որ նրանց արտաքսումը Միացյալ Նահանգներից ընդգծում է Թրամփի վարչակազմի կողմից ներգաղթի դեմ պայքարի շրջանակներում պատշաճ գործընթացի բացակայությունը։
Նրանցից Հեբերտը նշել է, որ ուրբաթ վաղ առավոտյան ընտանիքին նստեցրել են ինքնաթիռ և տարել Հոնդուրաս։
«Իմ հաճախորդները արտաքսվել են ձերբակալությունից հետո 24 ժամվա ընթացքում՝ առանց ինձ տեսնելու հնարավորության», - ասել է Հեբերտը։