Պետք է ՔՊ-ականներին բերենք սահմանադրական կարգավորումների դաշտ. Էդգար Ղազարյան
Քաղաքական
14:01 28/04/2025
Հայաստան

Պետք է ՔՊ-ականներին բերենք սահմանադրական կարգավորումների դաշտ. Էդգար Ղազարյան

«Մենք  «Քաղաքացիական պայմանագրից» որպես կուսակցություն կամ խմբակցություն որևէ ակնկալիք չունենք, մեր ակնկալիքները վերաբերվում են Ազգային ժողովի պատգամավորներին»,- «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ պատգամավորներին Փաշինյանին խելամիտ ժամկետում  իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ անհատական նամակներ հանձնելուց առաջ լրագրողներին ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ նամակ են հանձնում 107 պատգամավորի անհատապես՝ նշելով նրանց անուն-ազգանունը՝ ակնկալելով նրանցից յուրաքանչյուրից անհատական քաղաքական որոշում։

«Անհատական պատասխանատվության հարց է։ Այն, ինչի վերաբերյալ պատրաստվում ենք նամակ հանձնել  պատգամավորներին, դուրս է որևէ կուսակցության, խմբակցության իրավասությունների շրջանակներից, վերաբերելի է բացառապես պատգամավորի որպես ինքնավար  պաշտոն զբաղեցնողի»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ այս պահին քննարկվում է ոչ թե  պառլամենտի հեռանալու հարցը, այլ վարչապետին հեռացնելու հարցը։

«Ինչքանով հետևում ենք ՔՊ-ի գործունեությանը, ոնց որ թե հետևյալ մոտեցումն ունեն՝ անկախ նրանից, թե  Փաշինյանի կառավարությունն ինչ արդյունքներ է  ունենում, ծրագիրը կատարում է, թե ոչ, լավ է  կատարում իր պարտականությունները, թե ոչ, ցուցաբերելու են անվերապահ աջակցություն։ Բայց դա հակասահամանադրական մոտեցում է, մենք  պետք է իրենց հետ քննարկենք ու իրենց բերենք սահմանադրական կարգավորումների դաշտ առանց նոր պահանջների»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder