Պուտինը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում հրադադար է հայտարարել
Քաղաքական
17:45 28/04/2025
Աշխարհ

Պուտինը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում հրադադար է հայտարարել

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ուկրաինական ռազմաճակատում հրադադար հայտարարելու գաղափարն ամբողջությամբ պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո, սա նախագահի նախաձեռնությունն է»,-լրագրողների հարցին ի պատասխան ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի ղեկավարը հրադադար է հայտարարել ապրիլի 28-ին Հաղթանակի 80-ամյակի ընթացքում: Նշվում է, որ այն կգործի մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինը Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում հրադադար է հայտարարել