ԱԺ բոլոր 107 պատգամավորներին հանձնվեցին Փաշինյանի իմպիչմենտը նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ և որոշման նախագծեր
Քաղաքական
15:18 28/04/2025
Հայաստան

ԱԺ բոլոր 107 պատգամավորներին հանձնվեցին Փաշինյանի իմպիչմենտը նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ և որոշման նախագծեր

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը և «Արթուն եմ» քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը ԱԺ-ի 107 պատգամավորներին անհատական նամակներ հանձնեցին՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկով և ԱԺ որոշման նախագծով, որտեղ կա նաև առաջարկվող նոր վարչապետի թեկնածուի անունը լրացնելու տող։

Փոստարկղերի փոքր տարողունակության հետևանքով ծրարների մի մասը այնտեղ գցելուց հետո մյուս մասը ԱԺ պատասխանատու աշխատակցին հանձնեցին առձեռն։

Նամակները հանձնելուց հետո Նարեկ Մալյանը ներկայացրեց հետագա քայլերը՝ հիշեցնելով. «10-օրյա ժամկետը լրանում  է մայիսի 8-ին, նույն օրը լրանում  է Նիկոլի 7-ը, 7 տարին, ինչ իշխանությունը զավթել է Հայաստանում»։

Մալյանը ասաց, որ այդ 10 օրվա ընթացքում ակտիվ հանդիպումեր են անցկացնելու քաղաքական-հասարակական դերակատարների՝ ՀՀ երեք նախագահների, ՀՅԴ-ի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Հայրենիք» կուսակցության, «Միասին» շարժման, ներկայացուցիչների հետ։

«10 օր հետո, եթե պատգամավորենրից ոչ մեկը չի ձեռնարկում իմպիչմենտի գործընթաց, ապա այդ դեպքում հանդիպումների շրջանական էլ հաշվի առնելով, կփորձենք գեներացնել սպասված վարչապետի թեկնածուին, որը մեզ համար այնքան էլ սպասված չէ»,-ասաց Նարեկ Մալյանը։

Նա ակնկալիք հայտնեց,որ 10 օրվա ընթացքում ընդդիմադիրները մի կողմ կթողնեն իրենց ատելությունը։

«Արձանագրենք, որ մեր ընդդիմադիր պատգամավորներն իրար ավելի են ատում քան Նիկոլ Փաշինյանին։ Այդ դեպքում նիհիլիզմի մթնոլորտը կոտրելու միակ տարբերակն այն է, որ  հանրությունն ինքը վերջապես վարչապետի այդ թեկանծուին գեներացնի»,- ասաց Մալյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ բոլոր 107 պատգամավորներին հանձնվեցին Փաշինյանի իմպիչմենտը նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ և որոշման նախագծեր