Սահմանապահ զորքերի զինծառայողի մաhվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Իրավունք
15:55 28/04/2025
Հայաստան

Սահմանապահ զորքերի զինծառայողի մաhվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: 

«Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 

ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ

Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը

Հիշեցնենք, որ ապրիլի 25չին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սահմանապահ զորքերի զինծառայողի մաhվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ