Այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
11:10 29/04/2025
Հայաստան

Այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել. Ռոբերտ Քոչարյան

«Նայած մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել»,- «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանն ասել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս պահին մենք ունենք հնարավորություն ընդդիմադիր դաշտը համախմբելու և համատեղ պայքարի դուրս գալու ներկա իրավիճակի դեմ։

Նա նշել է, որ հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։

«Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։  Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։ 

Հանդիպման տեսանյութը՝ այստեղ։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել. Ռոբերտ Քոչարյան